Թուրքիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը խորացնելու համաձայնագիր են ստորագրել

«Թուրքիան և ԱՄՆ-ն սեպտեմբերի 25-ին ստորագրել են փոխըմբնման հուշագիր՝ ատոմային էներգիայի ոլորտում գործընկերությունը խորացնելու համաար».-Սպիտակ Տուն կատարած այցից հետո հայտարաարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արիարսլան Բայրաքթարը եւ հավելել, որ այցի  շրջանակներում երկու երկրները մեկնարկել են մի գործընթաց, որը կխորացնի երկու երկրների խոր արմատներ ունեցող և բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում։

«Մենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրեցինք ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ առաջնորդների ներկայությամբ», — հայտարարեց նախարարը։

Նա հավելեց. «Հուսով եմ, որ համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքը առաջիկա ժամանակահատվածում փոխադարձ օգուտներ կբերի երկու երկրներին»։