Երգիչ, երգահան Ազատ Աբրահամյանը գրում է.«Գենետիկ հիշողությունը զոռ բան է։
Հայի ուղեղն ինչ աճպարարություններով կուզեք լցրեք,արյան բաղադրությունը փոխել չեք կարողանա։
Հազարամյակների ընթացքում ինչ քոչվոր ասես մեր գլխով անց է կացել։Էդ որին է հաջողվել փոխել մեր արյունը,մեր տեսակը,մեր արմատը։
Գործով զբաղվեք,տղերք…
Հայ ընտանիքն է արմատը։Հայեցի դաստիարակություն չեղավ,ոչ ձեր կառուցած պետությունն ամուր կլինի,ոչ էլ որևէ իշխանավորի աթոռը։
Միշտ նախկինները կփախչեն,ներկաները կընկնեն դրանց հետևից։
Արմատը պիտի ճիշտ սնուցված լինի,որ իշխանությունը տեսակ ունենա,<<աթոռին>> նստելը` առաքելություն,բանակը բարոյահոգեբանական ամրություն ունենա,հաղթական կամք ու անձնատուր լինելու հերոսացում։
Թե չէ ձեր էսօրվա կրթական չափանիշերով ում պիտի տանենք անձնազոհության` հանուն էս մի բուռ մնացած հայրենիքի։
Պատերազմներ էլ չե”ն լինելու…
Էս,որ իրար վրա ենք կրակում,հայը հայի է սպանում,դաստիարակության հետ կապ չունի”…
Մեր շուրջն ինչ ունենք էսօր,արմատը դաստիարակությունն է,հայեցի դաստիարակությունը։
Կխնդա”ք խոսքերիս վրա…
Խնդացեք,տղերք։
Ձեր հերթն էլ կգա…»: