ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Կիևը դեռ կարող է հաղթանակ տանել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ՝ մարտական գործողությունների սկսվելուց երեք տարի անց, նույնիսկ այն դեպքում, երբ ուկրաինական ուժերը վերջին ամիսներին անընդհատ կորցնում են իրենց դիրքերը։ Հայտարարությունը վկայում է ԱՄՆ նախագահի հռետորաբանության կտրուկ փոփոխության մասին։
Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս փորձեր է արել միջնորդել Ուկրաինայի հակամարտությունը՝ նախաձեռնելով ռուս պաշտոնյաների հետ բազմաթիվ բանակցությունների փուլեր, որոնք գագաթնակետին հասան օգոստոսի կեսերին Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովով։ Վերջերս նա հիասթափություն հայտնեց հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանին անվանեց հզոր պետություն՝ պնդելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «քարտեր» չունի։
Այնուամենայնիվ, երեքշաբթի օրը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո, Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա ասել է, որ « Կիեւը կարող է պայքարել և վերադարձնել ամբողջ Ուկրաինան», եթե ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն շարունակեն աջակցել նրան: Նա նաև Ռուսաստանին անվանել է «թղթե վագր»՝ պնդելով, որ այն չի կարողացել հաղթել Ուկրաինային երեքուկես տարվա ընթացքում:
