Ադրբեջնական մամուլը գրում է, որ Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 06:00-ն։
Նախկինում այս ժամանակահատվածը ընդգրկում էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածը։
Ալիևը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Միլլի Մեջլիսում ունեցած իր ելույթի ժամանակ ցամաքային սահմանների փակումը կապեց անվտանգության հետ։
2020 թվականի մարտի սկզբին Ադրբեջանում հայտարարվեց հատուկ կարանտինային ռեժիմ, և այդ ժամանակից ի վեր ցամաքային սահմանները փակ են։
