Ուսապարկերի տեղերը փոխելիս ուսատերը չի փոխվում…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց վարչության անդամների ընտրության արդյունքները։ Սեպտեմբերի 20-ին կայացած կուսակցության 7-րդ համաժողովին մասնակցելու իրավունք է ունեցել 974 անձ, քվեարկությանը մասնակցել է 917-ը։
Առավելագույն ձայներ է ստացել և վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացուն՝ քաղաքականությունից հեռու կամ մոտ, հետաքրքիր չէ, թե ով ընտրվեց ՔՊ վարչության անդամ: Փաշինյանն ինքն է տվել իր թիմակիցների ճշգրիտ բնութագիրը՝ ուսապարկ: Ուստի, թե՝ որ ուսապարկը ընտրվեց, որը դուրս մնաց վարչության կազմից, էական չէ: Ընտրվում է, ինչպես միշտ, նա, ով ավելի շատ է անհեթեթ ելույթներ ունենում  ԱԺ-ում եւ ամենուր, ով ավելի շատ է հակազգային գաղափարախոսություն տարածում, մանիպուլացնում, ով էավելի ճկուն լեզվակռիվ տալիս, մի խոսքով, ով ավելի շատ է նիկոլություն անում…
Արդյունքներից երևում է, որ վարչության կազմում փոփոխություններ են եղել․ նոր կազմում տեղ չի գտել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Սեպտեմբերի 20-ին մամուլը, որ ՔՊ վարչության ընտրությունը, կարծես թե, սկանդալի է վերածվում. հաշվարկի վերջին փուլում պարզվել էր, որ քվեաթերթիկներն ավելի շատ են, քան ընտրական գործընթացում ներգրավված ՔՊ-ականները։ Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվել են։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած վերադարձել է ու պահանջել պարզել թվային տարբերությունները և զեկուցել։

Ստացվում է, որ ՔՊ-ականները իրենք իրենց մեջ չեն կարոողանում «արդար» ընտրություններ անցկացնել: Իսկ որոշ ուժեր հույս ունեն, որ 2026-ին ՔՊ-ի «քավորությամբ» կգնան ընտրությունների ու կհաղթեն: