Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված, հազարավորներին հաշմանդամ դարձրած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայրերն իրեն շնորհակալ էին
2020թ․ հուլիսին Բերդի սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա հարձակում , ռազմական մեծ բախում նախաձեռնած․, այդ առթիվ Սարդարապատում ռազմական տրիումֆ կազմակերպած, 70-ից ավել զինվորականների <<Մարտական խաչով>> պարգևատրված 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում <<Արցախը Հայաստան է և վերջ>> գոռացած, 44 օրյա տարօրինակ պատերազմով կապիտուլյացված, Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ կուսակցության համաժողովի ժամանակ հիշելով 2021թ․ նախընտրական քարոզարշավը՝ հայտարարել է, որ ՀՀ քաղաքական և մշակութային էլիտայի մի էական հատված իրեն մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ ՀՀ սնուցող մայրերն իրեն շնորհակալություն էին հայտնում տասնյակ հազարավոր զինծառայողների կյանքը փրկելու, պատերազմը կանգնեցնելու ու Հայաստանը փրկելու համար; Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իրեն Հայաստանի փրկչի, պատերազմ կանգնեցնողի առաքելություն վերագրի, ակնհայտ է , թե ով միտումնավոր հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից, բանակցությունները վարեց սեփական , զրոյական կետից, Դուշանբեի վերելակում թաքուն պայմանավորվեց Իլհամ Ալիևի հետ, հանձնեց Արցախը, առանց կռիվ ու կռվով հանձնեց Հայաստանի սահմանամերձ տարածքները, հիմա էլ հրաժարվում է սրբազան Արարատ լեռից, հայի ինքնությունից։ Նիկոլ Փաշինյան, շատ էիր ուզում աննախադեպ լինել, դու իսկապես աննախադեպ ես հայոց բազմադարյան պատմության մեջ։
Ոսկան Սարգսյան
