Բարձրաստիճան հոգեւորականի կյանքն ու ճակատագիրը ձեր քաղաքական էժան դիվիդենտներ հավաքելու թեմա չէ

ՀԱԵ հետեւորդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ Գայանե Սանդոյան ը գրում է.

«ԱՄԵՆ ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՉ ԱՆՈՂԻ ԽԱՅԾ ՊԵՏՔ ՉԷ՛ ԿՈՒԼ ՏԱԼ…
—————
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՉՓՈՐՁԵ՛Ք ԿԱՊԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԵՒԷ ՄԻ ԽՄԲԱԿԻ ՀԵՏ: ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ՀՈԳԵՒՈՐԱԿԱ՛Ն Է ԵՒ ՄԻԱ՛ՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ. ╬

Քիչ առաջ «News.am» լրատվական կայքում այսպիսի վերտառությամբ նյութ աչքովս ընկավ՝
«Կոչ եմ անում լինել դատարանի դիմաց՝ ի աջակցություն Միքայել Աջապահյանի. Նարեկ Մանուկյան»

Ո՞վ է այս կոչ անող սուբյեկտը, ճանաչողներին կխնդրեի ավելի մանրամասնորեն լուսավորել տկարիս… Սույնին ո՞վ է ներդրել, որպեսզի Միքայել Սրբազանին միացյալ ուժերով վնասեն… Պարզապես այս «լոգոյի» անվան տակ:

ԲԱՎԱԿԱ՛Ն Է ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԿԱՅԱՆԱԼ ԿԱՄ ՎՆԱՍԵԼ:

Ի՞նչ կապ կարող եք դուք ունենալ Միքայել Սրբազանի հետ: Բավական է քաղաքական էժան դիվիդենտներ հավաքել այլոց հեղինակության եւ անցած ճանապարհի հաշվին: Էս նոր իմացա՞ք, որ Միքայել Սրբազանին կալանավորել են, բա ո՞ւր էիք մինչեւ այս պահը… Հը՞

Հեռու խաղացե՛ք Սրբազան Հորից եւ մի՛ վնասեք նրան:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ՀՈԳԵՒՈՐԱԿԱ՛Ն Է, ԵՒ ՄԻԱ՛ՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ: ՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԵՒԷ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ, ՉԿԱ, ԵՒ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:

Ձեր քաղաքական հետաքրքրություններն ու ցանկություններն այլ վայրում սպառեք: Մի՛ խաթարեք մեր հոգեւոր կյանքը, մի՛ խաղացեք եկեղեցուն իրապես հետեւորդների եւ Սրբազան Հոր կյանքի ու առողջության մասին իրապես անհանգստացող ու մտածող մարդկանց զգացմունքների հետ: Հավատքը դա քյանդրբազություն ու մանիպուլյացիա չէ՛:

Էդ կոչ անողին հարցրեք, թե քանի՞ անգամ է մասնակցել Միքայել Սրբազանի ձեռամբ մատուցվող Սբ.Պատարագներին,
Շիրակի թեմում քանի՞ խոնարհված եկեղեցու մեջքն է ուղղվել իր մասնակցությամբ,
քանի անտուն, «դոմիկ» կոչվածի բնակչի է օգնել եւ ապրելու ավելի բարվոք պայմաններ առաջարկել,
ինչո՞ւ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցու հիմնարկեքն արվեց եւ այդպես էլ շինարարությունը կանգ առավ, քանի որ պսեվդո եկեղեցասեր-կառուցողի քաղաքական նպատակներն ու ցանկությունները չիրականացան…

Եւ այդպես շարունակ կարող եմ թվարկել ու թվարկել… Բա հիմա օդից հայտնվելով հավատավորներին հուզող եւ ցավ պատճառող թեմայի մեջտեղում, էս ի՞նչ կոչեր եք հնչեցնում… Հոգեւոր առաջնորդն ի՞նչ կապ ունի ձեր քաղաքական նպատակների ու ծրագրերի հետ…
Փաստորեն դուրս է գալիս էս վայ-կուսակցություններ կոչվածներն իրենց հերթին «դուստր» կուսակցություններ էլ ունեն… Ողբամ զձեզ…

ՉՓՈՐՁԵ՛Ք ՎՆԱՍԵԼ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԵՒ ԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԴԻԿՏԸ ՉՀԱՐԱՄԵ՛Ք ՈՒ ՉՎՆԱՍԵ՛Ք:

ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է; ՏԱԿԻՑ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ: ՆԶՈՎՔ ՈՒ ԱՆԵԾՔ ՄԻ՛ ԲԵՐԵՔ ՁԵՐ ԵՒ ՁԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԳԼԽԻՆ:
ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԽԱՂԱՂԵՑ ՁԵՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՇՎԻՆ (եթե այդպիսիք իհարկե գոյություն ունեն)… Դատարանի շրջափակը քաղաքական երազանքներն իրականացնելու վայր չէ՛: Բարձրաստիճան հոգեւորականի կյանքն ու ճակատագիրը ձեր քաղաքական էժան դիվիդենտներ հավաքելու թեմա չէ: Ամոթ ունեցե՛ք»:

Նարեկ Մանուկյանի մասին ավելի հանգամանորեն գրել է «Ժողովուրդ» օրաթերթը. «Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է եւ պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել եւ փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել: Հիշեցնենք, որ խոսքը 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այն ժամանակվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի մասին է, որը հոկտեմբերի 4-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իր աշխատասենյակում հարվածել եւ կոտրել էր ենթակա բժշկի՝ Վ.Հ.-ի քիթը։ Պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ դեպքի առթիվ սկսվել էր նախաքննություն։ Սակայն ֆիզիկական բռնության հեղինակը մնաց անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ մեկ տարի անց Արսեն Թորոսյանի ընկերոջ նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ տուժող Վ. Հ.-ի հետ հաշտության հիմքով: Այլ կերպ ասած՝ քիթ կոտրելու հետեւանքները «լուծվել են» առանց դատարանի, առանց հանրային դատապարտման, եւ ըստ ամենայնի՝ առանց արդարադատության։ Այս գործը ոչ միայն հարված է տուժող բժշկի քթին, այլեւ այն հույսին, թե մեր երկրում օրենքը գործելու է հավասարապես բոլորի նկատմամբ։ Եթե Նարեկ Մանուկյանը, լինելով հիվանդանոցի տնօրեն, նաեւ Արսեն Թորոսյանի ընկերը, կարող է բռնություն գործադրել ենթակայի նկատմամբ, ապա հաշտությամբ խուսափել պատասխանատվությունից, ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ հասարակ քաղաքացին, երբ պահանջում է արդարություն։ Հիմա «քիթ կոտրողը» դիրքավորվել է որպես ընդդիմադիր, դաժանորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ անգամ որոշել է լրատվական կայք բացել, որպեսզի իր քաղաքական գովազդով զբաղվի: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրեւ ընդդիմադիր: Նա Հովիկ Աղազարյանի սանդղակով մոտ 4 անգամ ավելի շատ «Նիկոլ» է, քան ինքը` Նիկոլ Փաշինյանը»։