ԱԼԻԵՒԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե, իբր, Ստեփանակերտում ապրող հայազգի Կարեն Ավանեսյանը՝ ծնված 1967թ-ին,  ահաբեկչության փորձ է կատարել: Մի տեսանյութ է շրջանառության մեջ դրվում, որ երևում է, որ մի  տղամարդ, իբր,  նախապատրաստում է զինված սադրանք՝ ահաբեկչություն, ինչի արդյունքում ոստիկան է վիրավորվել:

Ըստ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության՝ Ավանեսյանը գնացել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել Կալաշնիկով ինքնաձիգ և դրա համար նախատեսված 4 փամփուշտատուփ, ինչպես նաև 5 նռնակ, որոնք նախկինում թաքցրել էր այնտեղ։

Տղամարդը, իբր,  ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Ստեփանակտերտ քաղաքում միջոցառման վայրին մոտենալու փորձի ժամանակ։ Ավանեսյանը, իբր,  զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացել գնդացիրից։ Ավանեսյանը վիրավորվել է պատասխան կրակից։ Նա ձերբակալվել է։

Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության հետ համատեղ «իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», և հարուցվել է քրեական գործ։

Սա, ակնհայտորեն, ադրբեջանական քարոզչության հերթական ձեռագիրն  է՝ ցույց տալու համար, թե, իբր,  Արցախում ապրող հայերը ահաբեկիչներ ու ռեւանշիստներ են եւ ադրբեջանցիների կյանքի համար վտանգավոր, հետեաբար, նրանց վերադարձը Արցախ վտնագավոր է: Նշենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։