Euromedia24․com-ը գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատում է Կազանում, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն արդեն Կազանում է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ ժամանակացույցում փոփոխություններ չկան, «ամեն ինչ ըստ պլանի է»։
Կազանում նախագահը կսկսի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների հետ երկկողմ հանդիպումների շարքը, իսկ երեկոյան ոչ պաշտոնական ընթրիք կլինի պատվիրակությունների ղեկավարների Մասնակցությամբ։
Երկկողմ հանդիպումներն ու բուն գագաթնաժողովի միջոցառումները կշարունակվեն առաջիկա երկու օրերին։
