Վերջին շրջանում ադրբեջանական մեդիան սկսել է շրջանառության մեջ նոր եզրույթ դնել՝ «սփյուռք»: Նախկիինում գործածվող «համայնք» բառը, որը նշանակում էր այս կամ այն երկրում ադրբեջանիցների խումբը, ապա հիմա դրա փոխարռն գործածում են «սփյուռք» բառը՝ առանց հասկանալու, թե ինչ է նշանակում սփյուռք եւ ինչի արդյունք է այն: Հատկապես, երբ խոսում են Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների մասին, գործածում են այդ եզրույթը:
Օրինակ.«Ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Ասիֆ Մամեդովը առաջադրվել է որպես տեղական դումայի թեկնածու իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, և անմիջապես նրա դեմ սկսվել է քարոզիչների հարձակումների արշավ»:
