Եվ այսպես, ՀՀ քաղաքական կյանքը թեւակոխում է նախընտրական փուլ: Այս իրավիճակում, կարծես թե՝ ամեն խաղ խաղացել ենք, մնացել է ընտրության «սարի սմբուլը»…Իբրև թե՝ Հայաստանում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է, երկիրը իր ռելսերի վրա աշխատում է, մնում է հաջորդ տարվա ընտրությունների մասին մտածենք: Իսկ թե մինչեւ այդ ընտրությունները Հայաստանից ինչ կմնա, ինչ չի մնա, դեռ հայտնի չէ:
Փաշինյանի հետ՝ նրա իշխանության կազմակերպած ընտրությւոնների գնալը այլեւս հավասարակզոր է գլխով պատին խփելուն. Փաշինայնն ամեն ինչ կանի, բոլորիին կլցնի բանտերը, նոր պատերազմ կհրահրի, բայց ընտրություններով չի պարտվի եւ չի հեռանա իշխանությունից: ՀՀ-ում այդպես եղել է բոլոր իշխանությունների օրոք. ընտրություններում միշտ հաղթել է իշխանությունը: Թե՝ տվյալ իրավիճակում ընտրությունների գնալով ի՞նչ են մտածում մեր քաղաքական այրերը, պարզ չէ: Միգուցե, նրանք բաներ գիտեն, որոնցից անտեղյակ ենք մենք՝ շարքային քաղաքացի-մահկանացուներս…
Ինչեւէ, ընդդիմադիր ուժերը աստիճանաբար հագնում են քարոզարշավի «շորերն» ու սկսում մրցակցել:
Դե քանի որ նախընտրական շրջան է, սոցհարցումներ անողների գործը բացվել է. անցել են գործի: Արդեն լրատվական հարթակներում են հայտնվում տարբեր կազմակերպությունների, լրատվական կայքերի, անգամ անհատ քարոզիչների կողմից արված ինչ-որ անհասկանալի ու ոչ այդքան վստահելի հարցումների արդյոււնքներ՝ մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից տարբեր արդյունքներով: Հարցումներից մեկի համաձայն Սամվել Կարապետյանի՝ դեռեւս չձեւավորված քաղաքական ուժը վստահության բարձր տոկոս ունի, դա կարելի է պայմանավորված լինել վերջին շրջանում նրա անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, քաղաքական հետապնդումներով, նրա անձով: Չէ՞ որ Կարապետյանը մեծ բարերար է, քաղաքականության մեջ կեղտոված չէ, նախկին չէ, նախկին կամ ներկա «թալանչի» չէ, արատավորված չէ:
Սակայն, անհասկանալի է, որ մեկ այլ մեծահարուստ օլիգարխի հետ կապված վստահության տոկոսը:Մարդ, ով վերջին տարիներին «զադբի դրած» վիճակում է եւ քաղաքականապես ակտիվանում է «հովհարային անջատումներով», առանց քաղաքական ակտիվություն ցուցաբերելու, արժանանում է հասարակության հիշողությանը եւ վստահության տոկոս «ստանում»:
Այս սոցհարցմանը հաջորդեցին այլ հարցումներ, որոնք հակասում են նախորդին: Ընդդիմադիր լրատվական կայքերից մեկի հարցման համաձայն ամենաբարձր վարկանիշն ունի ՔՊ-ն՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 61 տոկոս: Այս հարցումը հնրավորություն չի տալիս տեսնելու հարցման մասնակիցների ինքնությունը: Իսկ ֆբ-ն այն հարթակն է, որտեղ «վխտում» են իշխանական որոնց վրա հսկայական գումարներ են ծախսում:
Մեկ այլ հանրային գործչի ֆբ էջում, որը զբաղված է բացառապես նախկին նախագահներից մեկի սեւ փիառով, նույնպես սոցհարցում է արվում, հավանաբար, տեսնելու, թե իր հակաքարոզչությունը տվյալ մարդու հանդեպ ինչ արդյունք է տվել; Բայց, ի հիասթափություն այդ քարոզչի, տվալ գործիչը ստանում է ամենաշատ վստահությունը, քանի քվեարկությունը բաց էր եւ, տեսանելի էր, թե ով եւ ում օգտին է քվերակում: Տվյալ ֆբ քարոզիչը մեկ օր անց իր էջից հեռացնում է իր նախաձեռնած «սոցհարցումը»:
Առհասարակ, Հայաստանում սոցհարցումները վստահություն չեն ներշնչում: Դրանց ետեւում կանգնած են մարդիկ, ովքեր, հիմնականում, այս կամ այն ուժի կամ գործչի պատվիրատուն են կամ պատվիրատուի վճարովի ցանկությունը կատարողը:
Նաիրա Վանյան
