Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին աղմկահարույց հայտարարություններ է արել: Նա նշել է, որ Եվրոպայի և Ֆրանսիայի համար սպառնալիքը նախևառաջ ժողովրդագրական բնույթ ունի. 30 տարի հետո Եվրոպայի բնակչությունը 550 մլն–ից կնվազի մինչև 480 մլն, մինչդեռ Աֆրիկայում այն 1.2 մլրդ–ից կաճի մինչև 2.4 մլրդ։ Սարկոզին կարծում է, որ Եվրոպայի համար իրական սպառնալիք է ոչ թե Ռուսաստանը, այլ միգրացիան։
«Միգրացիոն ճգնաժամը դեռ չի սկսվել։ Ամենավատը դեռ առջևում է… Սա գոյաբանական ռիսկ է Եվրոպայի համար։ Մինչդեռ մենք Ռուսաստանին սահմանում ենք որպես մեր գլխավոր ռիսկ և մեր առաջնահերթ թշնամի։ Սա պատմական սխալ է», – ասել է Ֆրանսիայի նախկին ղեկավարը։
Նրա խոսքով՝ միգրանտների համար ավելի ու ավելի դժվար կլինի հաջողությամբ ձուլվել Եվրոպայում՝ մշակութային, կրոնական և տնտեսական պատճառներով։
