Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով հաղորդվում է, որ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանի դեմ «մեծածավալ տեղեկատվական արշավ» է իրականացվում։
Հայտարարության մեջ նշվում է, որ արշավը սկսվել է Ալիևի՝ օգոստոսի 27-ին Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո։
Այդ հարցազրույցում Ալիևն ասել է, թե, իբր, բոլշևիկյան բանակը 1920 թվականին օկուպացրել է Ադրբեջանը։ Նա նաև մեղադրել է Ռուսաստանին ներկայիս լարված հարաբերությունների համար։
«Մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի նախագահի՝ պատմական փաստերի վրա հիմնված պատասխանը հանվում է համատեքստից և ռուս ընթերցողին ներկայացվում կեղծված կամ աղավաղված ձևով։ Ռուսական հասարակությունում հակաադրբեջանական քարոզչություն հրահրելու նպատակով կազմակերպված արշավն իրականացվում է հեռուստաալիքների և լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հարթակների, ինչպես նաև արմատական դիրքորոշումներ ունեցող և որոշակի ազդեցություն ունեցող անհատների միջոցով: Մենք պետք է նաև նշենք, որ նման ատելության քարոզարշավները որևէ ազդեցություն չունեն Ադրբեջանի հասարակական կարծիքի վրա: Նման գործունեությունը միայն հանգեցնում է ռուսական հասարակությանը կեղծ փաստերի հիման վրա հրահրելուն և հարևան պետությունների նկատմամբ անհիմն թշնամանքի: Ռուսաստանին անհանգստացնող «ռուսաֆոբիայի» համախտանիշի արմատները պետք է փնտրել «Z» բլոգերների գործունեության մեջ: Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը, համապատասխան պետական մարմինների հետ համատեղ, ուշադիր հետևում է մեր պետության դեմ այս անբարյացակամ գործողություններին և շարունակում է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ », — գրված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական քարոզչությունն ասում է, թե՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացան անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Հիշեցնենք, որ Ալիևը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական զինվորականների կողմից։ Սակայն, այդ հարաբերությունների սրացումը ավելի խորքային է ու պայմանավորված է Արցախի զավթումից հետո Ալիեւի վարած քաղաքականության հետ: ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածությամբ եւ ռուսական կողմի լուռ համաձայնությամբ Արցախը նվեր ստանալուց հետո Ալիեւն սկսեց իրեն պահել աշխարհակալի նման, սկսեց ռազմական եւ այլ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հանդես եկավ ուկրաինական շահերից բխող հայտարարություններով: Այնուհետեւ, ուրանալով իր երկրի պատմությունը, որ այն կովկասի քոըչվորների համար ԽՍՀՄ-ի կողմից ստեղծված արհեստածին պետություն է, սկսեց մեղադրել սովետական կարգերին, թե՝ 1920թ-ին սովետական բանակը օկուպացրել է Ադրբեջանը:
Այս տարվա հունիսին Ռուսաստանում սկսվեցին զիված կամ կասկածելի ադրբեջանցիների ձերբակալություններ:
«Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցում Ալիևը սա անվանել է «աննախադեպ գործողություն մեր ժողովրդի դեմ»։ եւ ասել.«Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար։ Մենք միայն կառուցողական և օրինական կերպով ենք արձագանքում, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի նշաններ և դրսևորումներ։
