Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) շաբաթական տվյալների համաձայն՝ Ստամբուլի օդանավակայանը Եվրոպայի ամենածանրաբեռնվածն է: Այն նախորդ ամսվա 18-24-ը իրականացրել է օրական միջինում 1635 չվերթ։
Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամը՝ օրական 1450 չվերթով, Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանը՝ 1432 չվերթով, Ֆրանկֆուրտի օդանավակայանը՝ 1384 չվերթով և Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը՝ 1346 չվերթով։
Թուրքական Ռիվիերայի կենտրոնը՝ Անթալիայի օդանավակայանը, օրական 1055 չվերթով, Եվրոպայի ութերորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն էր։
