Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում, ՔՊ-ական իշխանությունը Իրանին նվիրում է իր սահմանին մոտ ամերիկյան ներկայություն

Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում, ՔՊ-ական իշխանությունը Իրանին նվիրում է իր սահմանին մոտ ամերիկյան ներկայություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ընթանում են երկաթուղային Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր 2024թ․ մայիսի 27-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով: Այս մետաղական կամուրջը Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է ՝
սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը Իրանը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով, մյուս կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում: Իրականում սա Իրանի նվիրած 3-րդ կամուջն է, ևս մեկ կամուրջ Իրանը կառուցել է Ախթալայում։ Իրանը Հայաստանին կամուրջներ է նվիրում իսկ Հայաստանը վերջերս ԱՄՆ-ի զինուժի կողմից ռմբակոծումների ենթարկված Իրանին նվիրում է իր սահմանի մոտ, Սյունիքում ամերիկյան ներկայություն։
 Ոսկան Սարգսյան