Ադրբեջան-Ուկրաինա «սիրավեպը», ուկրաինական երշիկն ու Բաքվի ուրացումը…

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին հյուրընկալել  է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևին: Իշխանության վերահսկողության տակ գտնվող եւ նրա քարոզչությամբ  զբաղվող լրատվամիջոցի ու նրա լրագրողի հարցադրումներն ու շեշտադրումները փաստում են, որ Ադրբեջանի եւ ՌԴ-ի հարաբերությունները գնալով դառնում են թշնամական: Իսկ Ադրբեջանի ու Ուկրաինայի հարաբերություններում սիրավեպի նոր «եթերաշրջան» է բացվել, թեւ այս երկու երկրները վաղուց են գործում  աշխարհաքաղաքական նույն տիրույթում: Ուկրաինան, ըստ տարբեր աղբյուրների, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին մատակարարել է ֆոսֆորային ռումբ, որը պայթեց մեր հայրենակիցների գլխին: Ադրբեջանն էլ իր հերթին  Ուկրաինային, թաքուն թե բացահայտ, տարաբնույթ օգնություներ է ցուցաբերում:

Ադրբեջանցիները, պարզվում է, նաեւ ուրացող ժողովուրդ են. մոռանալով, որ, եթե չլիներ Սովետական Միությունը, իրենք՝ կովկասի քոչվոր թաթարները, պետություն չէին ունենա: «Ադրբեջան» կոչվածը հենց սովետական կարգերի նվերն էր այս քոչվորներին, որոնք չունեին պատմական հայրենիք եւ դրա զգացողությունը: Հիմա Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը ներկայացնում է այդ նույն սովետական կարգերի «վատ-վատ» կողմերը եւ ցավում է, որ ուկրաինացիները ռուսական կայսրության փլուզումից հետո չորս ցեղասպանության են ենթարկվել ռուսների կողմից:

Ինչ խոսք, Ուկրաինան Ադրբեջան չէ: Ուկրաինացիներն ունեցել են եւ ունեն իրենց պատմական հայրենիքը, հերոսական ժողովուրդ են եւ, պատմական տարբեր ծանր փորձությունների միջով անցնելով, պահել են իրենց պետությունն ու պետականությունը: Այլ հարց է, որ այսօր օտարների գործիք դարձած Զելենսկին արյունաքամ պատերազմի մեջ  է ներքաշելշ այդ երկիրը:

Ինչեւէ, գանք Ադրբեջան-Ուկրաինա հարաբերություններին:

Լրագրողը երկարաշունչ հարցեր է տալիս դեսպանին՝ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր փուլի մասին.«Նախագահները հաճախ են զանգահարում միմյանց, և թվում է, թե Զելենսկին և Ալիևը միջազգային քաղաքականության մեջ ժամացույցներ են փոխում։ Ի՞նչ գործոններ են հանգեցրել երկու երկրների մերձեցմանը՝ նոր արտաքին սպառնալիքներ և մարտահրավերներ։

Սակայն միևնույն ժամանակ, Վաշինգտոնում բանակցային գործընթացը, սպասելիքներին հակառակ, ավարտվեց անարդյունք։ Եվրոպայում, ինչպես նաև Ուկրաինայում, գերիշխող դիրքորոշումն այն է, որ պատերազմը կարելի է դադարեցնել Ռուսաստանի վրա նոր ճնշում գործադրելով։ Ասում են, որ Կրեմլը հասկանում է միայն ուժի լեզուն։ Սակայն, կարծես թե Վաշինգտոնը չի շտապում ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշման գործիքները։

Միևնույն ժամանակ, լսվում են նաև Պուտինի՝ մինչև «հաղթական ավարտը» ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին հոռետեսական գնահատականներ։ Ո՞րն է այս փակուղուց դուրս գալու ելքը։ Չնայած ուկրաինական աղբյուրները հայտնում են զենքի մատակարարման հետ կապված նոր խնդիրների մասին։ Նույնիսկ բավարար քանակությամբ ՀՕՊ հրթիռներ չկան… Արևմուտքը չի շտապում նոր մատակարարումներ մատակարարել, իսկ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը նույնիսկ հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի ռազմական պաշտպանության համակարգի ֆինանսավորումը: Ինչպե՞ս կարող է Ուկրաինան դիմակայել բարբարոսական ագրեսիային այս պայմաններում։

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է տեղեկատվական դիվերսիաները Ուկրաինայի և Ադրբեջանի դեմ»:

Այս բոլոր հակասական հաղորդագրությունների ֆոնին լրատվամիջոցները հաղորդում էին նախագահ Վ. Զելենսկու Ադրբեջան այցի նախապատրաստման մասին: Որքանո՞վ է այս տեղեկատվությունը ճիշտ: Եվ արդյո՞ք մենք կկարողանանք տեսնել Ուկրաինայի նախագահին Բաքվում այս տարի՝ երկու պետությունների միության ամրապնդման ֆոնին»:

Դեսպանը այս հարցին չպատասխանեց, սակայն, ցանկություն հայտնեց իր երկրի ղեկավարին դիմավորել Բաքվում:

Ադրբեջանցի լրագրողը խոստովանեց, որ ինքը Բաքվում միշտ ուկրաինական երշիկ ու կաթնամթերք է ուտում, որոնք անպակաս են ադրբեջանական խանութներում՝ անգամպատերազմական պայմաններում: Դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Ուկրաինայից արտահանման ծավալները  դեպի ադրբեջան մեծացել են:

Ի դեպ, ադրբեջանցին ու ուկրաինացին Բաքվի լրստվամիջոցի տաղավարում Ռուսաստանից բողոքում, իրար հետ զրուցում էին ռուսերեն լեզվով: Բայց, երկուսն էլ  խոստացան սովորել՝ լրագրողը՝ ուկրաիներեն, դեսպանը՝ ադրբեջաներեն…

Նաիրա Վանյան