Ավստրալացի սենատորը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզից պահանջել է Ավստրալիայի բնիկների գանգերն ու ոսկորները

Ավստրալացի սենատոր Լիդիա Թորփը բղավել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի վրա այն բանից հետո, երբ նա ելույթ է ունեցել Ավստրալիայի խորհրդարանում:

Նա բղավել է.«Մեզ հետ տվեք մեր հողը, տվեք մեզ այն, ինչ գողացել եք մեզանից, մեր ոսկորները, մեր գանգերը, մեր երեխաներին, մեր ժողովրդին: Դուք քանդեցիք մեր երկիրը, մեզ պայմանագիր տվեք: Դու մեր թագավորը չես, դու ինքնիշխան չես… դու ցեղասպանություն ես գործել մեր ժողովրդի նկատմամբ»:

Անվտանգությունը կանգնեցրել է նրան մոտենալու միապետին և դուրս բերել Կանբերայի սենյակից:

Սենատորն ավելացրել է. «Մենք դեռ ունենք մեր ոսկորներն ու գանգերը նրա ընտանիքի մոտ։ Մենք ուզում ենք դա վերադարձնել։

Այնուհետեւ լրագրողներին հարցին, թե ինչու է ինքը թագավորին անվանել «ցեղասպան», Թորփը պատասխանել է.«Այս երկրում հազարավոր կոտորածներ կան ներխուժումից հետո, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար: Նա իրավահաջորդն է, հետո նա պետք է պատասխան տա»: Թորփն ասել է նաեւ, որ իր պոռթկումը «համաշխարհային ճշմարտության համար է, որը պատմում է թագավորական ընտանիքի մասին, ովքեր այդքան ավերածություններ են պատճառել ոչ միայն ձեր ժողովրդին այս երկրում, այլև ամբողջ աշխարհի բնիկներին»: