Շատերս այլեւ չենք հետեւում երկրի ղեկին նստած անձի «ուղերձները», լայվերը, հայտարարությունները, որոնք մեկ բառով կարելի է բնութագրել՝ բայղուշաձեն: Որքան էլ լավ ու բարի լուր լսելու մեծ ակնկալիքով լսենք ու հետեւենք նրան, արդեն համոզվել ենք, որ ոչ մի դրական կամ հուսադրող բան չենք լսել ու չենք լսի՝ արդեն յոթ տարի…
Թեեւ, դեռեւս կան մարդիկ, ովքեր հավատում են նրա ծրագրերի ու խոսքերի գեղեցիկ ու գունեղ փաթեթավորմանը, որոնց մեջ, իրականում, Հայաստանի պետականության տակ դրված ական է:
Ընդդիմադիր գործիչներից շատերը, կարծես թե, սպասում են, որ Փաշինյանը մի «հոգեցունց» հայտարարություն անի, որ իրենք ակտիվորեն անցնեն գործի ու էմոցիոնալ կերպով հակադրաձեն, ապացուցեն, որ նրա ասածը «քըխ» է, որ Նիկոլը դավաճան է, որ Հայաստանը դարձնում է թուրքական վիլայեթ, որ երկրի վիճակը շատ վատ է: Այո, այն ինչ ասում են պարոնայք ընդդիմադիրները, ճիշտ են ասում: Եւ, իսկապես, դժվար է Փաշինյանի հայտարարություներին չհակադարձելը: Բայց ամեն անգամ ապացուցել, որ մածունը սպիտակ է, անպտուղ գործ է: Փաշինյանն ու իր կինն ամեն ինչ անում են, որ Հայաստանում օրակարգ թելադրողը իրենք լինեն, որ իրենց լսեն, մեկնաբանեն, որ թեկուզ՝ զայրանան ու հայհոյեն, միայն թե իրենք լինեն օրակարգ թելադրողը: Ուստի, չպետք է տուրք տալ նրանց ցանկությանը…
Այլեւ անառարկելի է, որ, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, մենք բայղուշաձենից բացի որեւէ բան չենք լսի, երկրին վերաբերող որեւէ ավետիս չենք լսի, Հայաստանի հետ որեւէ լավ բան չի լինի: Ուստի, նրա խոսքը մեկնաբանելու փոխարեն պետք է կազմակերպվել, մտածել, համախմբված քայլեր ձեռնարկել նրանից ազատվելու եւ Հայաստանի պետականության կործանումը կանխելու համար: Իսկ 2026 թ-ի ընտրություններին սպասողներն եւ նախընտրական քարոզարշավ անողները կարող են հանգիստ նախապատրաստվել. որքան մոտենա ընտրական շրջանը, այնքան ռեպրեսիաներն ուժեղանալու են: Սամվել Կարապետյանի, երկու Սրբազանների եւ մյուս քաղբանտարկյալների կողքին կարող են հայտնվել շատերը…
Նաիրա Վանյան
