Երկու բառով փորձեմ արտահայտել իմ կարծիքը, Պուտին-Թրամպ դարակազմիկ հանդիպման և դրա հետևանքների մասին, ըստ իս՝
1. Պուտին-Թրամպ կոնստրուկտիվ համագործակցությունը երաշխավորելու է երկարատև խաղաղություն Երկիր մոլորակի համար
2. Այդ հանդիպման դրական ելքի ակնկալիքից անչափ վախեցած են աշխարհի բոլոր խաբեբաները, սպեկուլյանտները, խառնակիչները, մասնավորապես իհարկե Զելենսկին, Մակրոնը, ու իհարկե Փաշինյանն ու հարափաշինյանական, խառնակիչ շերտերը, ներառած նաև իրենց ընդդիմություն անվանող, սակայն շարունակաբար և հետևողաբար Ռուսաստանին ՀՀ-ից դուրս մղող ուժերը, ում շնորհիվ էլ, իմ կարծիքով, այս ազգադավերը եկան իշխանության։
3. Փաշինյանական վերջին շրջանի ավանտյուրաներին՝ Թրամպի հետ ֆիկտիվ թղթեր ստորագրելուն… Ռուսաստանը ոորոշակի, համեմատաբար իներտ վերաբերմունք էր ցուցաբերում քանզի արդեն տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո, դրանք… ուղղակի քոռ գրոշի արժեք չունեն և ոչ մի խավարասերի համար։
4. Հայաստանի հետագա ճակատագիրը, կրկին մեր օգտին, (ինչպես արդեն եղել է պատմության ընթացքում) կորոշվի մեղմ ասած առանց մեր մասնակցության, իսկ ավելի կոշտ արտահայտվելով՝ ի հակառակ օրվա իշխանությունների Հայ ազգի նկատմամբ իրականացվող «եղեռնագործական» հետևողական ստրատեգիայի
Մնացած կարևոր բաները համարում եմ, որ բխում են որպես հետևանք վերը նշվածս կետերից, իսկ որպես վերջաբան ասեմ, որ Պուտին-Թրամպ կոնստրուկտիվ համագործակցությունը աշխարհը դարձնում է շատ փոքր և համարյա թե անհնարինություն է ստեղծում փախուստի համար։ Սա էլ ուղղակի ՔՊ-ականներին մտորելու առիթ, հա, ու չմոռանամ ֆիքսել, որ մինչև 2026 թվականի հունիս ամիս մնացել է 9 ԱՄԻՍ, որից հետո, համարյա համոզված եմ, որ ՀՀ-ում սկիզբ կառնի Հայկական «Նյուրնբերգյան դատավարությունը»…
Մի խոսքով խաղաղությունը այ էսպես են կառուցում՝ արժանապատիվ, առանց դրանից շոու դարձնելու, առանց դա՝ իր իսկ ժողովրդի վրա թանկ վաճառելու…
Հոգեբան Միհրդատ Մադաթյան
