Գյումրիում օգոստոսի 23-ին հայաստանյան «արեւմտամետները» նախատեսում են բողոքի ակցիա իրականացնել այստեղ տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առջեւ՝ պահանջելով, որ այն լքի Հայաստանի տարածքը: Հայտնի է, որ Արման Բաբաջանյանը եւ մի շարք «արեւմտամետներ» այդ օրը մեկնելու են Գյումրի՝ այս ակցիան գլխավորելու: Գիտենք, բազմիցս գրվել է, որ այս խմբի շատ անդամներ երկար տարիներ սնվել են «Սորոսի» գրասենյակներից, մեծ գումարնեեր ստացել եւ դրա դիմաց պայքարել Ռուսաստանի դեմ եւ, հատկապես, ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ուղղությամբ:
Ըստ այս նախաձեռնության կողմնակիցների, ռուսական ռազմաբազան վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ դրանից պետք է ազատվել: Զավեշտն այն է, որ ինքնիշխանության պաշտպանությունից խոսում են Հայաստանը թուրք-ադրբեջանական ազդեցության տակ տանող փաշինյանական իշխանության կողմնակիցներն ու ջատագովները:
Պատմական փորձն արդեն տվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարեւորությունը՝ անվտանգության տեսանկյունից: Հիշեցնենք, որ 1915թ-ի ցեղասպանությունից հետո թուրքական յաթաղանից փրկված երեխաները հանգրվանել են Գյումրիում հատուկ իրենց համար բացված մանկատանը, որն աշխարհում ամենամեծն էր. 20 հազարից ավելի մազապուրծ հայ որբ երեխաներ մեծացել են այստեղ: Այսօրվա գյումրեցիներից շատերը նրանց ժառանգներն են ու լավ գիտեն իրենց պապերի ճակատագրի մասին, որրը շեղվել է սահմանից այն կողմ ապրող թուրքերի կողմից: Դա է պատճառը, որ գյումերցիները ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ մարտին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությւոններում չքվեարկեցին հակառուսական այս ուժերի օգտին. վերջիններս ավագանու մանդատ չստացան: Գյումերցիները լավ են գիտակցում, որ իրենց պապերի ճակատագիրը սպասում է իրենց, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա իրենց քաղաքից եւ, առհասարակ, Հայաստանից:
Այսօրվա պետականանքանդ իշխանության վարած քաղաքականության արդյունքում այսօր մեր բանակը այնպես է ջարդվել, որ վարչապետը վախենում է անգամ Ւ Ջերմուկի գլխին նստած ադրբեջանցիներից պահանջի՝ ազատել մեր երկրի տարածքը: Էկ ու՞ր մնաց՝ թուրքական զորքերին կանգնեցնի: Այսօր, լավ թե, վատ, միայն ռուսական ռազմաբազան է զսպում մեր դարավոր թշնամուն՝ չտնել Հայաստանի սուվերեն տարածք: Իսկ թե աշխարհաքաղաքական ինչ մեծ ծրագիր ունեն Թուրքիան եւ մեծ Թուրանի կողմնակիցները, գաղտնիք չէ:
Գյումրեցիներից շատերը չեն պատրաստվում ձեռքները ծլած նստել-սպասել, թե թշնամու շահերն առաջ տանող ուժերը ինչ խաղեր են տալու իրենց քաղաքում: Ըստ մամուլի հրապարակումների, այդ ակցիան կարող է քաղաքացիական բախման վերածվել։ Բանն այն է, որ Գյումրիում լրջորեն նախապատրաստվում ու սպասում են արեւմտամետներին, որ հակահարված տան նրանց նախաձեռնությանը։ Հակընդդեմ ակցիայի նախաձեռնողներից մեկը գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանն է, որը նաեւ ընդգրկված էր ներկայիս համայնքապետ Վարդան Ղուկասյանի նախընտրական ցուցակում։ Ավագյանը հայտնի է իր քաղաքացիական կեցվածքով եւ վերջին տարիներին արձագանքել է թե՛ Արցախին, թե՛ Գյումրիին վերաբերող իրադարձություններին, դատապարտել է Միքայել սրբազանի կալանավորումը։
«Մենք ո՞նց կարող ենք թույլ տալ, որ «կակոյ նի բուծ պրաստիտուտկեք» Թուրքիայի թեման տանեն այստեղ: Սարգսյան Վազգենի ախպերը, ավելի ճիշտ՝ քուրը, ուրախացել է, թե մի քանի մանեթ կարա ավել վաստակի Թուրքիայով, ինտերնետում կա էդ ամբողջը, կարող եք նայել։ Կամ` ո՞վ է էդ ակցիայի մասնակիցը` մորը դատի տված Բաբաջանյան չգիտեմ ինչը։ Մարդիկ են, որ դոլարով կարող են ծախել իրենց ինքնությունը, ամեն ինչը։ Արեւմուտքի շահն են տանում, ի՞նչ է տվել Արեւմուտքը մեզ, բացի Հայաստանից կտրելուց, նույն Արեւմուտքը չէ՞ր, որ Մակրոնի, միշելների օգնությամբ, իրենց քավորությամբ Արցախը հանձնեց»,- «Առավոտի»-հետ զրույցում ասել է Տիգրան Ավագյանը:
Ավագյանի խոսքով՝ չնայած ցուցարարների նպատակը սադրանքներ հրահրելն է, բայց ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա․ «Իրենք պրովոկացիա են ուզում անել, նախանցած տարի էլ եկել էին բազայի դեմը, մի հրամանատար իրենց տարավ երկրորդ մուտքի մոտ, քարը վերցրին ու կարաուլ կանգնած զինվորին էին ուզում խփել։ Դուք քաղաքական պահանջ ունեք, ուզում եք ռազմաբազան հանեն երկրից, ինչի՞ եք գալիս ռազմական օբյեկտի դիմաց քաղաքական հարց բարձրացնում` գնացեք, քաղաքական կառույցների դիմաց ձեր միտինգն արեք, բայց սա զորամաս է` ունի ծառայություն, կանոններ, հերթապահություն են անում զենքը ձեռքներին, հիմա ինչի՞ են գալիս` որ սադրանքնե՞ր հրահրեն»։
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարության պահանջով ռուս սահմանապահները դուրս եկան Սյունիքից: Փաշինյանը դա հիմնավորեց այսպես. «Սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանցիների սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են իրակակացնել սահմանի պահպանությունը»:
Դրանից ուղւղ մեկ տարի անց Փաշինյանը Ստամբուլում տեղի հայ համայնքի ներկայցուցիչների հետ հանդիպման ժամանակ Սյունիքով անցնող «Խաղաղության» խաչմերուկի մասին ասասց. «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին խոչընդոտ չէ, ճանապարհն արդեն/առանց այդ էլ պատրաստ է, եթե որևէ ջրի ճանապարհ կա, այդ ջուրը բոլորով միասին կարող ենք խմել, որևէ խոչընդոտ չկա»։
Ստացվում է, որ ռուս սահմանապահներն էին խոչընդոտում Սյունիքով անցնող Թուրանի ճանապարհին: Հիմա էլ, կարող ենք ենթադրել, որ Գյումրին նունպես պատրաստվում են դարձնել Թուրանի ջրի ճամփա: Իսկ դրան խանգարում է ռուսական ռազմաբազան:
Նաիրա Վանյան
