Եվրոպական մամուլը խոր «վշտով» է արձագանքում ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանիպումը: Ակնհայտ է, որ երկու գերտերությունների հարաբերություններում տեղի ունեցող սառցահալոցքը մտատանջութւոնների մեջ է գցել շատերին: Բրիտանական Sky news-ը մասնավորապես գրել է.«Վլադիմիր Պուտինի համար իսկապես չէր կարող ավելի լավ ընթանալ։ Կարմիր գորգից մինչև թռիչքուղի՝ մեղադրյալ ռազմական հանցագործին դիմավորում էին ինչպես թագավորի։
Վերջին տարիներին նրան այսպես ընդունել են միայն Չինաստանն ու Հյուսիսային Կորեան՝ Ռուսաստանի հին ընկերները։
Թվում է, թե Մոսկվան այժմ նոր դաշնակից է ձեռք բերել:
Կրեմլի առաջնորդի նպատակը Թրամփի հիասթափությունը մեղմելն էր։ Միայն մեկ շաբաթ առաջ էր, որ Մոսկվան բախվեց վերջնագրի՝ հրադադար կամ պատժամիջոցներ։
Բայց ոչ մեկի մասին խոսք չկար։ «Զինադադար» և «պատժամիջոցներ» բառերը նույնիսկ մեկ անգամ չարտասանվեցին։
Վլադիմիր Պուտինը ոչ միայն առաջինը խոսեց, այլև հարցեր չկային. երկուսն էլ, անշուշտ, աննախադեպ են Թրամփի լրատվամիջոցների հետ հարաբերությունների աշխարհում։
Հաշվի առնելով, թե որքան բեմականացված են սովորաբար Պուտինի մամուլի ասուլիսները, կարծում եմ, որ հարց ու պատասխանի բացակայությունը նրա թիմի կողմից դրված պայման էր»։
Կարելի էր հասկանալ բրիտանացի լրագրողի «մտահոգությունները» եւ բացասական վերաբերմունքը ՌԴ նախագահի հանդեպ. նրա ղեկավարծ երկիրը պատերազմում է մի երկրի հետ, որտեղ արյունահեղություն է: Սակայն, երբ հաշվի ենք առնում, որ նույն լրատվամիջոցը, եւ, առհասարակ, եվրոպական շատ լրատվամիջոցներ զերծ մնացին իրենց իշխանություններին քննադատել՝ հանցագործ ու մարդասպան Ալիեւի հետ ջերմ հարաբերություններ ունենալու համար, ապա հիմա նրանց վրդովմունքը հիմա անհասկանալի է: Նրանք լռում էին արցխյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Արցախում տեղի էր ունենում հայերի ցեղասպանություն: Նրանք լռում էին, երբ Ալիեւը արցախցիներին շրջափակման մեջ պահելով, մատնել էր սովի ու անպաշտպան թողել հիվանդությունների դեմ հանդիման: Նրանք լռում էին, երբ ցեղասպանության սպառնալիքի տակ նույն Ալիեւը հայաթափեց Արցախը: Այո, այս լրատվամիջոցները իրենց կառավարությունից չէին պահանջում խլել դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները ցեղասպան Ալիեւի հետ: Այս լրատվամիջոցները քար լռությամբ էին ընդունում, երբ Աիրիայի ահաբեկիչ, նախագահ դարձած Ահմեդ Ալ Շարաաին ընդունում էին եվրոպացի ղեկավարնեերը, ԱՄՆ նախագահը՝ նույն Դոնալդ Թրամփը:
Այս ամենը խոսում է բրիտանական լրատվամիջոցի եւ լրագորղների երկակի ստանդարտներով առաջնորդվելու եւ աշխատելու մասին…