Սկսել ենք հեղուկ գազ շա՞տ օգտագործել

Հունիսի սկզբին հեղուկ գազի գինը 120 դրամից դարձավ 160 դրամ: Այս առընչությամբ այտարարոություն է տարածել ՀՀ մրցակցույան պաշտպանության հանձնաժողովը.
«Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին` ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսվարող սուբյեկտ»,– ասված է հայտարարությունում։
Հանձաժողովը պարզել է, որ 2025 թ.–ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը մի քանի պատճառ ունի, մանսավորապես` պայմանավորված է հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։ Նշվում է, որ սեզոնայնությամբ պայմանավորված` սահմանին խցանումներ են առաջանում և ավելի քիչ բեռնատարներ են կարոանում մուտք գործել Հայաստան։ Դրան գումարվում է այս սեզոնին պահանջարկի ավելացումը»։
Հուլիսի 11–ին  ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչն էլ հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180, ապա 200 դրամի։