Ո՞վ կլինի այս տարվա «հերոսը»

Sputnik Արմենիա-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար այս տարի կծախսի 130,6 մլն դրամ (340 հազար դոլար):

Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար:

Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության կողմից 2026 թվականի հունվարի 1-ին։
Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության հետ:
Նշենք, որ մրցանակը տրվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախագծերի համար։ Իհարկե, ողջունելի է, երբ գնահատանքի են արժանանում տարբեր ոլորտներում արդյունավետ աշխատած մարդիկ: Սակայն, այս մրցնակաբաշխության մրցանակակիրների ընտրությունն ամեն տարի արժանանում է հասարակության բուռն քննադատության, քանի որ մեր օրերում իրական հերոսները  անտեսվում կամ բանտարկվում են, Փաշինյանի ջատագովները՝ հերոսացվում…