euromedia24.com-ի փոխանցմամբ ԲԵԼՏԱ գործակալությունը հայտնում է այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել Մոսկվա-Բրեստ արագընթաց մայրուղու շինարարությունը։ Այս մասին ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ մոտ ապագայում կքննարկենք Բելառուսի տարածքով արագընթաց մայրուղու կառուցումը Մոսկվայից դեպի արևմուտք։ Համենայն դեպս, մինչեւ Բրեստ»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ որոշակի պայմաններում ճանապարհը կարող է ձգվել մինչև Գերմանիա։ Նա նշել է, որ դա կախված է շինարարությանը մասնակցելու «Արևմուտքի» ցանկությունից։
