ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գեւորգյանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական 12-րդ համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողութեանը.
«Հարգելի՛ ներկաներ, Սիրելի՛ երիտասարդ ընկերներ,
Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական 12-րդ համահայկական այս բանակումը տեղի է ունենում համաշխարհային տագնապների, միջազգային եւ տարածաշրջանային ահագնացող հակամարտութիւնների պայմաններում։
Առաւել եւս, այս բանակումը տեղի է ունենում տարբեր երկիրներին պատուհասած տեղական քաղաքական տնտեսական, ռազմական սուր իրադարձությունների, մանավանդ, Արցախի ժամանակավոր կորստի եւ Հայաստանի իշխանության կողմից հայոց եկեղեցու, ընդդիմության եւ, մասնավորապես, ՀՅԴ-ի դեմ հալածանքի օրերին:
Այո, ճիշտ այս պայմաններում 17 երկիրներից մասնակցող 400 երիտասարդներ համախմբված են այսօր այստեղ, մեկ անգամ եւս թիավարելու հոսանքն ի վեր՝ հանուն Հայաստանի ազգային պետականության կերտման, յոանուն «Ազատութիւն կամ Մահ» դաշնակցական գաղափարին:
Հակառակ նրան, որ միջազգային ընտանիքը, մեր թշնամիներն ու Հայաստանի իշխանութիւնները կ՚ուզեն փակել Արցախի էջը. «Պիտի վերադառնանք» կարգախոս կրող այս բանակումով դաշնակցական երիտասարդությունը մեկ անգամ մեւս հաստատում է, որ չպիտի չհրաժարվի Արցախի ազատագրական պայքարից։
Հակառակ նրան, որ ներկայումս պառակտուած է հայությունը եւ աշխատանք է տարվում Հայաստանը Սփիւռքից հեռացնելու. այս համահայկական բանակումով, ՀՅԴ երիտասարդությունը օրինակ է ցույց տալիս համահայկական համախմբուածության, եւ սփիւռքից մեծ թվերով Հայաստան գալով կ՚ամրապնդէ Հայաստան-Սփիւռք կապը։
Հակառակ նրան, որ յուսալքված եւ հոգեպէս ընկրկած է հայ ժողովուրդի ստվար հատվածը, այս բանակումը կը միավորէ ՀՅԴ մարտունակ երիտասարդությունը. Նայեցէ՛ք նրանց աչքերուն մէջ, այնտեղ պիտի տեսնեքք համարձակություն, բոցավառող պայքարի ոգի ու հաղթանակի կամք։
Հակառակ նրան, որ մեր թշնամիների եւ նրանց կամակատար իշխանությունների կողմից թիրախավորված է դաշնակցական երիտասարդությունը. հարյուրավոր դաշնակցական երիտասարդներ աշխարհի տարբեր անկյուններից եկել են հայրենիք՝ թիկունք կանգնելու իրենց ընկերներին։
Հակառակ նրան, որ փորձում են ՀՅԴ երիտասարդականը ներկայացնել որպէս ահաբեկչական կազմակերպություն, մեր գործունեությունը կը փաստէ, որ Դաշնակցական երիտասարդութիւնը կը ձգտի իր տեսլականները իրականացնել նորարական եւ առաջադիմական ծրագիրներով։ Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք կառչած մեր գաղափարական հիմնասյուներին՝ ի մասնավորի ազգային եւ հեղափոխական նկարագրին։
Սիրելի՛ ներկաներ, այսօրվա մեր խնդիրները այնքան բարդ են, որ լուծելու համար անհրաժեշտ է համահայկական զորաշարժ, համահայկական ուժ: Այս համահայկական բանակումը, որին մասնակցում են 17 երկիրների 400 երիտասարդներ, վառ օրինակ է այդ համահայկական տարողությամբ անհրաժեշտ շարժումին:
Այսօր փորձվում է հայությանը վերածել հլու հնազանդ, թրքացման ծրագիրը հանդուրժելու պատրաստ հավաքականության. այս բանակումը տրամագծորեն հակառակ տրամաբանության արգասիքն է՝ արդարեւ համահայկական այս բանակումը մեր հավատացած համահայկական՝ ազգ բանակի խտապատկերն է, այս տարածաշրջանում գոյատեւելու, մեր իրավունքներին վերատիրանալու եւ զարգանալու միակ տարբերակը:
Սիրելի՛ երիտասարդ ընկերներ, դար ու տասնամյակներ ի վեր Դաշնակցությունը իր երիտասարդ անդամներով իր գաղափարական հանգանակը շարունակեց կատարելագործել. դո՛ւք էք, որ տեր պիտի կանգնիք այս դավանանքին եւ այս անգնահատելի ժառանգութեամբ հայ մարդու ինքնության ձեւավորման առաքելությանը պիտի ծառայեք:
-Ինչպէս միշտ պիտի շարունակէք Հայրենիքի ու սփիւռքի մէջ ազգային, հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական, յարաբերական ոլորտներու մէջ առաջնագծի վրայ մնալ:
-Ինչպէս միշտ պիտի չազդվե՛ք հալածանքներից ու մոլորեցնող ազդակներից, ընդհակառակը, նրանք առավել պիտի ամրապնդեն ձեր սկզբունքները եւ զորացնեն ձեր կամքը:
-Ինչպէս միշտ ձեր, նորարար մտքերով, ձեր մարտունակ ոգով, ձեր անպարագիծ աշխարհահայացքով ուժ ու կորով պիտի ներշնչէք շրջապատին:
Կեցցէ՛ հայությունը, կեցցէ՛ մեր հայրենիքը, կեցցէ՛ հայոց պետականությունը եւ հանձնառու հայ երիտասարդութիւնը:
