«ԱՆՏՈՒՆ» ԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՆԱԵՒ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ

Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:

Փաշինյանն այս քայլով հերթական անգամ ապացուցում է, որ վճռական է Արցախի էջը փակելու իր ծրագրի մեջ:

Այս շենքը արցախցիների հավաքատեղին ու պետական ինստիտուտների տեղակայման վայրն է, որտեղ բռնի տեղահանված մեր հայրենակիցները հավաքվում, խորհրդակցում, հուսադրվում ու համախմբվում են: Իսկ համախմբված արցախցիներ Փաշինյանին պետք չեն…