Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ քաղաքական գործիչ Ռոման Ստարովոյտը մահացած է հայտնաբերվել Մոսկվայի մարզում՝ հրազենային վնասվածքով, նրա պաշտոնանկությունից մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ստարովոյտին մահացած են գտել իր մեքենայում՝ հրազենային վերքով։
Շրջանառվող վարկածը ինքնասպանությունն է:
Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ «ՌԻԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով արտակարգ ծառայություններին, ավելի վաղ հայտնել էին, որ Ստարովոյտը ինքնասպան է եղել Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ստարովոյտին պաշտոնից ազատելու մասին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի մայիսին:
Պուտինը ավելի ուշ ստորագրեց մեկ այլ հրամանագիր, որով իր տեղակալ Անդրեյ Նիկիտինին նշանակեց երկրի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար։
