Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Վանեցյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

«Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– կարծիք է հայտնել Վանեցյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի վախերով է պայմանավորված նաև ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը։