Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ԱՄՆ կատարած այցն ավարտելուց հետո Ստամբուլում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Այս մասին գրել է Factor.am-ը, նշելով, որ Agos-ի փոխանցմամբ՝ ասուլիսի հիմնական օրակարգային հարցերն են եղել պատրիարքի ԱՄՆ այցը, պատրիարքարանի փակումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ընթացքում, ինչպես նաև այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի հայ համայնքում արձագանքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ այցի ժամանակ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայոց պատրիարքարանը հոգևոր մասնակցություն չէր ունեցել, իսկ Պատրիարքարանի շենքն այդ օրը փակ էր։ Պատրիարք Սահակ Մաշալյանը նշել է, որ Հայաստանն արարողակարգային սխալ է թույլ տվել, և որ վարչապետ Փաշինյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքարան այցելելու խնդրանքը գրավոր չի փոխանցվել։ «Վարչապետ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի հետ կապված շփոթմունք կար։ Հայաստանի Հանրապետությունը հաստատություն է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես հաստատություն է։
