Հայն ու Հայաստանը Ասորիների և այլ ժամանակին ըզոր ազգերի օրին արժանանալուց՝ այդ անվերադարձ ու անտակ վիհը գահավիժելուց պահեց միայն ու միայն Հայ Առաքելական Եկեղեցին։ Թշնամին հասկացել է այդ և այս անգամ իր խամաճիկ հերետիկոսի միջոցով և բանակն ու հասարակությունը քանդելուց հետո հանձնարարել է կտրել նաև այդ միակ ՊԱՀՈՂ ԹԵԼԸ…
Սա այլևս իշխանության ու չիշխանության կռիվ չէ, սա նույնիսկ քաղաքական պայքար չէ- Սա ՀԱՅԻ ԼԻՆԵԼ ՉԼԻՆԵԼՈՒ, Քրիստոսի և «անտիխրիստի», չարի ու բարու, բարոյականի և այլասեռության, կյանքի և մահվան կռիվ է։ Ամեն ՀԱՅ պարտավոր է զինվորագրվել այս կռվին, անկախ իր քաղաքական, կուսակցական, կամ որևէ խմբակային պատկանելիության ու հայացքների, եթե ուզում է, որ ինքը չլինի Հայի վերջին սերունդը (անիծյալ)։ Զինվե՛ք հայեր՝ զինվե՛ք ՀԱՎԱՏՔՈՎ, զինվե՛ք խիզախությամբ, զինվե՛ք վճռականությամբ, նպատակասլացությամբ, արդարության տեսիլքով, Քրիստոսի Վահանով , Գեղարդի վրայի թափված արյունով ու ԽԱՉՈՎ…Իզուր չենք մենք՝ հայերս բոլորով արյունակից եղբայրներ, թող Քրիստոսի թափված արյունով մենք կրկին միավորվենք մեր արյունակցությամբ և շիասնաբար հաղթենք չարիքին ու գեհենի սուրհանդակներին։ Առաջ Աստված։
Արշակ Զաքարյան
