Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությունը COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին կարող է հանգեցնել ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին, հաղորդել է Politico-ն։
«Չնայած քվեարկությունը խորհրդանշական է, և ոչ ոք չի սպասում, որ այն հաջողությամբ կավարտվի, այն ընդգծում է Բրյուսելում նրա նկատմամբ աճող զայրույթը մի շարք վիճահարույց գործողություններից և սկանդալներից հետո», — ասված է հաղորդագրության մեջ։
Պարբերականի համաձայն, եթե Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունն այնուամենայնիվ ընդունվի, «դա կհանգեցնի ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին»։
