Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնը և Մախսուդյանի օրինական զենքն են
Ոսկեպարից սերված,գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է <<Վարդաշեն>> ՔԿՀ֊ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։ Տիկին Մանթաշյանից տեղեկացա,որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով` իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով,Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13տարեկան տղայի անսարք,չաշխատող դրոնը և Մ.Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։ Քրեական գործի հիմքում <<բեսեդկայի>> զրույցներ են,որտեղ դժգոհություն է իրավիճակից,այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով`Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը,ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով։
Ոսկան Սարգսյան
