Իրանը հրամանագիր է ստորագրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել, որով կասեցվում է երկրի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

«Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել, որով կասեցվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը», — նշել է հրատարակությունը։