Եթե, անգամ, Փաշինյանը բոլոր հայերին բանտարկի ու անապատ դարձնի Հայաստանը, Կալասներն ու Մակրոնները դա կհամարեն ժղոովրդավարություն…

Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Հանդիպման մասին Կառավարության պաշտոնական էջում գրված է.«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը»։

Փաստորեն, ստացվում է, որ, երբ Հայաստանում դիմակավորված ուժայինները գրոհում են ազգային եկեղեցու վրա, երբ առանց որեւէ իրավական հիմնավորման մարդիկ են հայտնվում անազատության մեջ՝ իրենց քաղաքական կողմնորոշման եւ ազատ խոսքի համար, երբ խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ են նետվում, երբ երկրի ղեկը ստանձնած անձը լույսը բացվելուն պես սկսում է հայհոյախառն գրառումներ կատարել համացանցում, սա, ըստ Կալասի, ժողովրդավարություն է, որը Հայաստանի քաղաքացու համար կերտել է ԵՄ-ն՝ իր Կալասներով ու Մակրոններով: Կալասի ու Մակրրոնի նման ոգեւորությունները ինքնախոստովանություն են, որ Հայաստանում ստեղծված բռնապետական իրավիճակի համահեղինակները «քավորը» իրենք են:

Կալասներն ու Մակրոնները լավ են հասկանում, որ Հայաստանի հասարակությունն արդեն գիտակցում է, թե ինչ կեղտի մեջ հայտնվեց Հայաստանը, երբ ցանկացավ փոխել իր արտաքին կողմորոշումը՝ վատացնելով հարաբերությունը դաշնակից ՌԴ-ի հետ՝ եվրոպամետ «սիլիբլիների» մեջ մտնելով: Սրա արդյունքում երկրում ստեղծվեց բռնապետություն, երկրի ղեկը ստանձնած անձը դարձավ Հայաստանում թշնամական երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կամակատարն ու  շահերի առաջնորդողը: Սրա արդյունքում Հայաստանը կանգնած է պետականության ու ինքնիշխանության կորստի եւ ադրբեջանաթուրքական կցորդ դառնալու վրանգի առաջ: Սա լավ գիտեն նաեւ Կալասներն ու Մակրոնները: Բայց նրանց պետք է՝ քաջալերել Փաշինյան Նիկոլին, որ իրենց աշխարահաքաղաքական ծրագիրը մինչեւ վերջ իրականանա՝ Ռուսաստանն  դուրս գա այս տարածաշրջանից: Եթե անգամ դրա համար Փաշինյանը ամբողջ ազգին էլ բանտարկի, Հայաստանից ավերակներ թողնի, Կալասներն ու Մակրոնները  կողջունեն «նիկոլյան» ժողովրդավարությունը…

Նաիրա Վանյան