«Փաստ» օրաթերթը գրել է.
Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության: Սա, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու-հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը:
Զուգահեռ, մեր տեղեկություններով, նա փորձում է Եկեղեցու ներսում ևս գտնել այդպիսի «աբիժնիկներ» և ներքին պառակտում սերմանել: Դրա շրջանակներում էր նաև «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն» գրառումը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանին այս առումով դեռ ոչինչ չի հաջողվում անել:
