Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին՝ հավելելով, որ բանակցությունները պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկվող համաձայնագրերի վրա։
Նախագահը այս հայտարարությունն արել է ուրբաթ օրը Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո: Լրագրողների հարցին, թե ինչպես է ընթանում կարգավորման գործընթացը և երբ կարող է տեղի ունենալ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը, Պուտինը պատասխանել է, որ երկու բանակցային թիմերի ղեկավարները շարունակում են մնալ մշտական կապի մեջ՝ պարբերաբար հեռախոսով խոսելով:
Նա հավելեց, որ Ռուսաստանից և Ուկրաինայից ստացված առաջարկների նախագծերը պետք է հիմք հանդիսանան բանակցությունների հաջորդ փուլի համար, որի ժամանակն ու վայրը դեռ պետք է համաձայնեցվեն։
