«Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի, Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։ Մի լսեք Նիկոլի խոսքը»,-գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։
Նա նշել է.
Դրական բան մի սպասեք նրա « հուլիսյան թեզիսներից»։
Ամեն բան ակնհայտ է վաղուց,նա մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել ՀՀ-ն ու մեր ազգային ինստիտուտները։
Նա քանդող է։
Քանդող էր, երբ «պատգամավոր» էր։
Քանդող էր, երբ «գերագույն հրամանատար» էր։
Քանդեց բանակը, հանձնեց Արցախը,5 հազար հայորրու կյանքի կորստի պատճառ դարձավ,այսօր էլ փորձում է քանդել հայի ինքնությունն ու Ազգային Եկեղեցին։
Նա թուրքական աշխարհի վառ ջատագով է դարձել։
Հայաստանի քաղաքացին մեկ բան պետք է անի.իր ակտիվ անհամաձայնությունը հայտնի մեր հայրենիքի թրքացման ու նիկոլացման դեմ։
Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դադարել է կուսակցական կամ քաղաքական պայքար լինելուց։
Սա արժեքային պայքար է Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ»։
