Հայոց լեզվի անաղարտության պահպանումը՝ դպրոցների կարեւորագույն ռազմավարություն

Հայոց լեզուն անաղարտ պահելու եւ այն չաղավաղելու հարցը տարբեր ժամանակաշրջաններում եղել է լեզվաբանների, գրականագետների ու շատ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում, քանի որ ազգի պահպանման եւ ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը լեզուն է: Հայոց լեզուն տարբեր ժամանակաշրջաններում տարբեր «հալածանքների» է ենթարկվել, երկփեղվել: Այն  օտարաբանություններից զերծ պահելու համար լեզվաբանները միշտ պայքարել են: Լեզվի անաղարտության պահպանումը կամ աղավաղումը սկսվում է դպրոցից եւ ընտանիքից: Դպրոցի մանկավարժական անձնակազմից եւ ընտանիքից է կախված, թե երեխաները ինչ լեզվով են խոսում եւ ինչ լեզվամտածողությամբ մեծանում: Իսկ օտարաբանությունը, հիմա, առավել՝ քան երբեւէ, ներխուժել է մեր կյանք:

Խնդրով մտահոգ  է նաեւ լեզվաբան, բառարանագետ, գրող-հրապարակախոս Հակոբ Այնթապլյանը, ում նախաձեռնությամբ Հայաստանի շատ դպրոցների դահլիճներում եւ սրահներում փակցվեցին պաստառներ, որոնցում մեր  լեզուն մաքուր ու անաղարտ պահելու՝ ազգային մեծերի խոսքերն ու հորդորներն են:

HayPress.am-ը պարբերաբար կանդրադառնա լեզվի խնդիրներին: