Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին սկսել են ձերբակալել

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին սկսել են ձերբակալել։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Իսկ խմբակցությունից հայտնել են, որ Քննչական կոմիտեի շենքի մոտից բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։

Իր հերթին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածներ կան Արաբկիրի ու Նոր Նորքի բաժիններում։
«Ընդդիմադիր պատգամավորներին խնդրում եմ այցելել»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը ներկայացել է Քննչական կոմիտե։ Ներկայումս ՔԿ շենքի առջև կենտրոնացած են մեծաթիվ ոստիկաններ, ինչպես նաև այնտեղ են հավաքվել քաղաքացիներ։