Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Այս պահին բերման ենթարկվածների թիվը հայտնի չէ, սակայն, ըստ լրատվամիջոցների մոտ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել։
Նշենք, որ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել քաղաքացիների, որոնք ի աջակցություն Միքայել Սրբազանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց։
