Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն La Tribune Dimanche-ի լրագրողի հարցմանն ի պատասխան հայտարարել է.«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, որը նախագահ Վլադիմիր Զելենսկին ներառել է իր խաղաղության ծրագրում, կախված է ԱՄՆ ապագա վարչակազմից, մինչդեռ Ֆրանսիան դեմ չէ Կիևի նման նկրտումներին: Ամեն ինչ կախված է այն վարչակազմից, որը կլինի Սպիտակ տանը: Մենք՝ Ֆրանսիան, սկզբունքորեն դեմ չենք դրան: Առաջին հերթին, այս ծրագիրը ցույց է տալիս, որ Ուկրաինան պատրաստվում է հնարավոր բանակցություններին։ Մեր խնդիրն է օգնել նրան բանակցային սեղանի շուրջ գալ ուժերի բարենպաստ հարաբերակցությամբ… Մենք չպետք է աչքաթող անենք այն հարցը, թե անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող ենք տալ Ուկրաինային»։
Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կշարունակի վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին, որոնք ներկայումս անցնում են 2000 զինվորների, Լեկորնուն պատասխանել է. «Ես ուզում եմ դա և աշխատում եմ դրա վրա»:
