Երեկ Մոլդովայում կայացած քվեարկության արդյունքում արձանագրվեց, որ մոլդովացիների 50 տոկոսը կողմ է, 50-ը՝ դեմ ԵՄ-ին անդամակցելուն:
Դեռեւս մի քանի ժամ առաջ այլ իրավիճակ էր. Մոլդովայի Սահմանադրության մեջ եվրոպական վեկտորի ընդգրկմանը կողմ էր քվեարկել ընտրողների 45,35%-ը, դեմ՝ 54,65%-ը։ Երկրի ներկայիս ղեկավար Մայա Սանդուն նախագահական ընտրություններում ստացել էր ձայների 35%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 29%-ը։
Նախագահ եւ նախագահի թեկնածու Մայա Սանդուն, ով առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այսօր, ինչպես և վերջին ամիսներին, Մոլդովայում ազատությունն ու ժողովրդավարությունը ենթարկվել են աննախադեպ հարձակման: Հանցավոր խմբավորումները միավորվել են օտար ուժերի հետ՝ ստախոսությամբ և քարոզչությամբ հարձակվելու մեր երկրի վրա։ Մենք ապացույցներ ու տեղեկություններ ունենք, որ հանցավոր խումբը մտադիր է եղել գնել 300 հազար ձայն։ Սա աննախադեպ խարդախություն է, որը նախատեսված է զիջելու ժողովրդավարությունը: Նրանց նպատակը հասարակության մեջ վախ ու խուճապ սերմանելն է։ Մենք չենք դադարի պաշտպանել ազատությունն ու ժողովրդավարությունը. Սպասում ենք վերջնական արդյունքներին և կվերադառնանք որոշումներով»,- խոստացել է Մայա Սանդուն, ինչպես մեջբերում են մոլդովական լրատվամիջոցները։
Սակայն, վերջին ժամերի ընթացքում քվեարկութայն արդյունքներում զգալի փոփոխություններ եղան: