Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողները Դոնալդ Թրամփին հարցրել են Վլադիմիր Զելենսկիի հետ նրա առաջիկա հանդիպման մասին։
«Բնականաբար, մենք կքննարկենք նրա դժվարությունները։ Նրա որոշ դժվարություններ։ Զելենսկին լավ տղա է», -սկսել է Թրամփը, հաղորդում է BBC-ն։
«Կտեսնենք, -շարունակել է նա։ -Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, և նա, անկեղծ ասած, շատ սիրալիր էր։ Պուտինն Իրանի հարցում օգնություն առաջարկեց։ Ես նրան ասացի. ոչ, Իրանի հարցում ինձ օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում։ Բարի եղեք, օգնեք մեզ Ռուսաստանի հարցում, ոչ թե Իրանի։ Բայց նա շատ սիրալիր էր»։
