Եվրոպան արդեն հիմա պետք է սկսի մտածել սպառազինությունների սահմանափակման և վստահության վերականգնման հարցերով Ռուսաստանի հետ երկխոսության մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցել է Лента-ն։
Քաղաքական գործիչը կոչ է արել վերանայել անվտանգության ճարտարապետությունը Սև ծովից մինչև Արկտիկա տարածքներում:
«Որոշել՝ ինչ չափով ենք մենք պատրաստ մեզ պաշտպանել և ինչ պայմաններով երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», — նշել է նա:
