Պուտինի հետ բանակցությունները հիանալի են անցել․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  Al Araby Al Jadeed թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 23-ին Կրեմլում կայացած բանակցությունները անվանել է հիանալի։

«Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է ընդունել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների վերաբերյալ», — ասել է նա։

Նախկինում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի և Արաղչիի բանակցություններից հետո հայտարարել էր, որ ոչ ոք որևէ արդյունք չէր սպասում այս հանդիպումից. անհրաժեշտ էր կարծիքների փոխանակում։