ԱՄՆ-ն չի ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ-ի հարվածներն իրանական երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, ըստ ամերիկյան հետախուզության, միայն մի քանի ամսով «հետ են մղել» դրա զարգացումը։ Հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության զեկույցը:

Ըստ երեք աղբյուրների տվյալների՝ միջուկային նյութն ու սարքավորումները ընդհանուր առմամբ «ողջ են մնացել»՝ վնասվել են հիմնականում վերգետնյա շինություններն ու էներգետիկ ենթակառուցվածքները Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներում:

Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ գործողությունն անցել է ըստ պլանի, սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագրի առանցքային տարրերը չեն ոչնչացվել: