Ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարը կոչ է անում կանխել ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարայի և Թեհրանի միջև ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ՝ «դադարեցնելու Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները և ցեղասպանությունը»։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Արաղչիի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում և փորձում է Իրանին ներքաշել այս պատերազմի մեջ»՝ ընդգծելով, որ «Թուրքիան և Իրանը կ գոյություն ունեն այս տարածաշրջանում ընդմիշտ»:

Էրդողանն այն երկրի ղեկավարն է, որի «քավորությամբ» Արցախում 2020-ին Ադրբեջանը իրականացրեց  ցեղասպանական պատերազմ, իսկ 2022-ին ցեղասպանության սպառնալիքի տակ էթնիկ զտման ենթարկելով՝ հայաթափեց Արցախը՝ բռնի տեղահանելով հայերին: