Բիտանական The Telegraph թերթը գրում է, որ ԿԺԴՀ-ի հատուկ գործողությունների ուժերը կարող են դուրս գալ Ուկրաինայի դեմ:
«SOF-ի զորքերը «աշխարհում իր տեսակի մեջ ամենագաղտնի ստորաբաժանումներից են»,- գրում է թերթը:
Ռազմական փորձագետները այս զորքերը համարում են «բարձր պատրաստվածություն ունեցող ուժ, որը հագեցած է վտանգավոր, բայց կարևոր առաքելությունների համար հասանելի լավագույն սարքավորումներով»:
Հյուսիսային Կորեայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք կազմում են 200 հազար անձնակազմ, ունեն 12 թեթև հետևակային բրիգադ, երեք հետախուզական ստորաբաժանում, երեք օդադեսանտային դիվիզիա և երեք դիպուկահար ստորաբաժանում։
