Մերցն ու Մակրոնը Ռուսաստանն անվանել են «Եվրոպայի ամենամեծ սպառնալիքը»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times-ի համար համատեղ հոդվածում Ռուսաստանն անվանել են Եվրոպայի ամենամեծ սպառնալիքը և ընդգծել մայրցամաքի անվտանգությունը պաշտպանելու իրենց վճռականությունը։

Նրանց կարծիքով, Եվրոպայի կայունության համար ամենամեծ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, որը, ենթադրաբար, ձգտում է անկայունացնել այլ երկրները և մարտահրավեր նետել համաշխարհային կարգին։ ԵՄ առաջնորդները նաև խոստացել են աջակցել Ուկրաինային։

Բացի այդ, նրանք հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի, ազգային տարածքների և իրենց սեփական շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին ամբողջ աշխարհում։

«Մենք ստիպված կլինենք դիմակայել այս մարտահրավերներին։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզանից խնդրում է, այլ որովհետև մենք խելացի ենք և պարտավոր ենք դա անել մեր քաղաքացիների համար», — ասված է տեքստում։