Թրամփը նախազգուշացրել է Իրանին և Իսրայելին

Իրանն ու Իսրայելը կորցնելու բան կունեն, եթե «շեղվեն ճշմարիտ ուղուց»։ Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։

Նրա խոսքով՝ Իրանն ու Իսրայելը «կարող են այնքան շատ շահել, բայց և այնքան շատ բան կորցնել, եթե շեղվեն ճշմարիտ ուղուց»:

Թրամփը նաև ընդգծել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ դիմել են իրեն և խաղաղություն խնդրել: